• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
23 Սեպտեմբեր 2023 03:06
  • 386.35
  • 413.47
  • 4
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Աղդամ-Ասկերան երթուղու բացումը կարևոր քայլ է, որը պետք է նպաստի Լաչինի միջանցքի վերաբացմանը․ Շառլ Միշել

Քաղաքականություն,
13 Սեպտեմբեր 2023 11:00
ShareShareShare
Наш Telegram
Եվրախորհրդի ղեկավարը պնդում է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կվերաբերեն նավթի մատակարարումներին
telegram

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Աղդամ-Ասկերան (Ակնա-Ասկերան-խմբ․) երթուղու բացումը կարևոր քայլ է համարել՝ հույս հայտնելով, որ այն կարող է կանոնավոր մարդասիրական մատակարարումների վերսկսման խթան դառնալ, հայտարարել է Միշելի խոսնակ Բարենդ Լեյցը։

«Վերջին մի քանի օրերի ընթացքում Շառլ Միշելը պահպանել է ինտենսիվ շփումներն ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Մեր ջանքերն ուղղված են լարվածության թուլացմանը, հումանիտար հասանելիությանը, ապաշրջափակման խնդիրը լուծելուն։ Այս համատեքստում մենք ընդգծում ենք Ռուսաստանի մարդասիրական օգնության անցումն Աղդամ-Ասկերան (Ակնա-Ասկերան-խմբ․) երթուղով։ Մենք հասկանում ենք այս իրադարձության հետ կապված բոլոր նրբությունները։ Մենք ակնկալում ենք, որ երթուղու բացումը Ղարաբաղի բնակչությանը կանոնավոր մարդասիրական մատակարարումների վերսկսման խթան կդառնա»,- ասել է խոսնակը՝ փոխանցելով Միշելի խոսքերը։

Խոսնակի փոխնացմամբ՝ Միշելը շեշտել է նաև, որ իրավիճակը արագ վատթարանում է։

«Ղարաբաղի հայերին առաջին անհրաժեշտության մթերք մատակարարելը կենսական է։ Աղդամ-Ասկերան երթուղու բացումը կարևոր քայլ է, որը պետք է նպաստի Լաչինի միջանցքի վերաբացմանը։ Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն՝ ապահովելու ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամ-Ասկերան երթուղու օգտագործումը։ Մարդասիրական հասանելիություն ապահովելու համար այժմ կարևոր է գտնել կայուն և փոխընդունելի լուծումներ՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ առջևում աշնանային և ձմեռային սեզոններ են»,- հայտարարել է Միշելը։

Նա վերահաստատել է համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի։

«ԵՄ-ն ակնկալում է, որ երեկվա իրադարձություններին առաջիկա օրերի և շաբաթների ընթացքում ավելի կոնկրետ քայլեր կհաջորդեն, այդ թվում՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրենց իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ երկխոսության, հաշտեցման ջանքերի և հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի վերաբերյալ»,- հավելել է նա։

Սեպտեմբերի 12-ին Ստեփանակերտի թույլտվությամբ Ասկերանի տարածքով Ռուսական Կարմիր Խաչի մարդասիրական բեռները հասցվել են Արցախ։

Սեպտեմբերի 9-ին Արցախի իշխանությունները թույլ են տվել Ռուսաստանի կողմից Ասկերանի տարածքով հումանիտար օգնության ներմուծումը հանրապետություն՝ խաղաղապահների և ԿԽՄԿ-ի կողմից Լաչինի միջանցքով մարդասիրական բեռների տեղափոխման վերսկսման պայմանով։

Սեպտեմբերի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղ ուղարկված բեռնատարի անցումը «ուշանում է»։ Բացի այդ, հայտնի էր դարձել, որ արցախցիները բողոքի ակցիա էին իրականացնում Ռուսաստանից Աղդամի տարածքով բեռների ներկրման դեմ։ Ավելի ուշ Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին ասել էր, որ Ադրբեջանի կողմից Ասկերանով Ստեփանակերտ ռուսական մարդասիրական բեռների մատակարարման պայմանավորվածությունը Ադրբեջանի կողմից չեղարկվել է։

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։

telegram
Tags: Ակնա-ԱսկերանԱղդամ-ԱսկերանԵվրոպական խորհրդի նախագահՇառլ Միշել

Առնչվող Նորություններ

Ընդդիմությունն ի աջակցություն Արցախի՝ բողոքի ակցիաներ և երթ է իրականացրել

Ընդդիմությունն ի աջակցություն Արցախի՝ բողոքի ակցիաներ և երթ է իրականացրել

23 Սեպտեմբեր 2023 00:56

Սեպտեմբերի 22-ի վաղ առավոտից շարունակվել են բողոքի զանգվածային ակցիաներն ի աջակցություն Արցախի և կառավարության հրաժարականի պահանջով։ Անհնազանդության ակցիաների շրջանակներում փակվել...

Ցուցարարները երթ են իրականացրել Երևանի կենտրոնական փողոցներում՝ կաթվածահար անելով երթևեկությունը

Ցուցարարները երթ են իրականացրել Երևանի կենտրոնական փողոցներում՝ կաթվածահար անելով երթևեկությունը

22 Սեպտեմբեր 2023 23:46

Ի աջակցություն Արցախի և կառավարության հրաժարականը պահանջող ակցիայի շրջանակներում ցուցարարները երթ են իրականացրել Երևանի կենտրոնական փողոցներում՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Երթն...

Անդրանիկ Թևանյանը ներկայացրել է բողոքի ակցիաներին միացած համալսարանները

Անդրանիկ Թևանյանը ներկայացրել է բողոքի ակցիաներին միացած համալսարանները

22 Սեպտեմբեր 2023 23:30

Հանրապետության հրապարակում ի աջակցություն Արցախի և կառավարության հրաժարականը պահանջող ակցիայի շրջանակներում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ներկայացրել է զանգվածային...

ՀՀ վարչապետը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը

ՀՀ վարչապետը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը

22 Սեպտեմբեր 2023 23:01

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական...

Հանրահավաք Հանրապետության հրապարակում՝ ի աջակցություն Արցախի (ուղիղ)

22 Սեպտեմբեր 2023 19:05

Ֆրանսիացի սենատորը պահանջել է հայ-ադրբեջանական սահմանին ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայել

Ֆրանսիացի սենատորը պահանջել է հայ-ադրբեջանական սահմանին ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայել

22 Սեպտեմբեր 2023 18:23

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք...

Ավելին
  • Լուրեր
Ընդդիմությունն ի աջակցություն Արցախի՝ բողոքի ակցիաներ և երթ է իրականացրել

Ընդդիմությունն ի աջակցություն Արցախի՝ բողոքի ակցիաներ և երթ է իրականացրել

23 Սեպտեմբեր 2023 00:56
Լևոն Քոչարյանը ձերբակալվել է

Լևոն Քոչարյանը ձերբակալվել է

23 Սեպտեմբեր 2023 00:08
Ցուցարարները երթ են իրականացրել Երևանի կենտրոնական փողոցներում՝ կաթվածահար անելով երթևեկությունը

Ցուցարարները երթ են իրականացրել Երևանի կենտրոնական փողոցներում՝ կաթվածահար անելով երթևեկությունը

22 Սեպտեմբեր 2023 23:46
Անդրանիկ Թևանյանը ներկայացրել է բողոքի ակցիաներին միացած համալսարանները

Անդրանիկ Թևանյանը ներկայացրել է բողոքի ակցիաներին միացած համալսարանները

22 Սեպտեմբեր 2023 23:30
ՀՀ վարչապետը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը

ՀՀ վարչապետը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը

22 Սեպտեմբեր 2023 23:01
Մահացել Է Իտալիայի նախկին նախագահ Ջորջո Նապոլիտանոն

Մահացել Է Իտալիայի նախկին նախագահ Ջորջո Նապոլիտանոն

22 Սեպտեմբեր 2023 22:45
Ըմբշամարտի ԱԱ․ Մալխաս Ամոյանը՝ բրոնզե մեդալակիր, Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է

Ըմբշամարտի ԱԱ․ Մալխաս Ամոյանը՝ բրոնզե մեդալակիր, Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է

22 Սեպտեմբեր 2023 22:14

Արցախի ԱՆ-ն հայտնել է 30 ծանր վիրավորների ՀՀ տեղափոխելու ԿԽՄԿ-ի պատրաստակամության մասին

22 Սեպտեմբեր 2023 21:41
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ԼՂ-ում հրադադարի խախտման երկու դեպքի մասին

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի երկու խախտում․ ՌԴ ՊՆ

22 Սեպտեմբեր 2023 21:04
Վատ խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը․ Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանն անբարոյական է համարել Արցախի ողբերգությունը ՀՀ իշխանությունների՝ դեպի Արևմուտք շրջադարձի հետ կապելը

22 Սեպտեմբեր 2023 20:38
Ընդդիմությունն ի աջակցություն Արցախի՝ բողոքի ակցիաներ և երթ է իրականացրել
Հայաստան

Ընդդիմությունն ի աջակցություն Արցախի՝ բողոքի ակցիաներ և երթ է իրականացրել

23 Սեպտեմբեր 2023 00:56

Սեպտեմբերի 22-ի վաղ առավոտից շարունակվել են բողոքի զանգվածային ակցիաներն ի աջակցություն Արցախի և կառավարության հրաժարականի պահանջով։ Անհնազանդության ակցիաների շրջանակներում փակվել...

Կարդալ
Լևոն Քոչարյանը ձերբակալվել է
Իրավունք

Լևոն Քոչարյանը ձերբակալվել է

23 Սեպտեմբեր 2023 00:08

ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: «Առավոտյան ժամը...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ