ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցում ասել է, որ Մոսկվան դիվանագիտական ուղիներով դեմարշ է արել Ռուսաստանի նոր շրջաններում ընտրությունները չճանաչելու մասին Բաքվի հայտարարությունների պատճառով։
«Այս մասին մենք ամեն ինչ հայտնել ենք։ <…> Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն պետք է մեր երկրի տարածքային ամբողջականության հարցին վերաբերվի նույն հարգանքով, ինչ մեզանից ակնկալում են մեր գործընկերները, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը»,- ասել է Զախարովան։
Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Ռուսաստանի կողմից կազմակերպված ընտրությունները Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասում չեն կարող ունենալ իրավական ուժ։