«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանին ու բոլոր նախարարներին, բացի արտգործնախարար Արարատ Միրզոյանից, շատ ջերմ ընդունել են, հատուկ դիմավորել են նրանց, մինչ նիստի սկսելը առանձին զրույցներ ունեցել նախարարների հետ: Միրզոյանը, սակայն, ԱԺ եկել է նիստը սկսվելուց քիչ առաջ ու ավարտվելուն պես հեռացել:
Ըստ տեղեկությունների՝ ՔՊ-ականները առանձնապես չեն շփվել նրա հետ, անգամ թիմում նրա մտերիմներն այլեւս առաջվա ջերմությամբ չեն շփվում նրա հետ: Արարատ Միրզոյանն էլ իր հերթին շատ սառն է եղել թիմակիցների հետ, չի շփվել նրանց հետ։
Ըստ հրապարակման՝ 44-օրյա պատերազմից հետո, մասնավորապես՝ նոյեմբերի 9-ի ուշ գիշերը՝ կառավարության շենքում տեղի ունեցած ծեծից հետո, Արարատ Միրզոյանի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները ծայրահեղ լարվել են՝ չնայած նրան, որ մինչ այդ Միրզոյանը Փաշինյանի համար եղել է ամենավստահելի մարդը ՔՊ-ում: