Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Տուլա չի մեկնել և չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, Armenia Today-ին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը` հերքելով ՌԴ ՊՆ հաղորդագրությունը, թե ՀՀ-ն մասնակցում է նիստին:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Տուլա են ժամանել Անկախ Պետությունների Համագործակցության ութ երկրների պատվիրակությունները։ Նշվել է, որ ժամանել են Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները։