Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Փաշինյանը։
Ղրղզստանի նախագահի գրասենյակից հայտնում են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
«Քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր, ներառյալ՝ հոկտեմբերի 13-ին Բիշքեկ քաղաքում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստը: Զրույցի ընթացքում ՀՀ վարչապետը ցավով հայտնել է, որ մի շարք հանգամանքների բերումով՝ չի կարողանա մասնակցել ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։