Թուրքիայում լույս տեսնող հայալեզու «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթն ազատ է արձակվել բանտից, հայտնում է BBC-ն՝ հղում անելով թուրքական dha.com-ին:
Հրապարակման մեջ նշված է, որ Սամասթը պայմանական է ազատ արձակվել՝ կալանավայրում լավ վարք դրսևորելու համար:
Դեպքը տեղի էր ունեցել 2007 թվականի հունվարի 19-ին, երբ Սամասթը 17 տարեկան էր։ Նա ձերբակալվել էր սպանության հաջորդ օրը՝ հունվարի 20-ին, Սամսունի ավտոկայանում։
Սամասթը բանտում անցկացրել է 16 տարի 10 ամիս, նրա պատժաչափը կրճատվել է մեկ տարի առաջ՝ լավ պահվածքի համար։