Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցել ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների` Սկոպյեում կայացած հերթական աշխատանքային հանդիպմանը, գրում է «Լուրեր»-ը՝ հղում անելով ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին։
Նշվում է, որ ԱԳՆ-ից այլ մանրամասներ չեն հայտնել:
Նոյեմբերի 30-ին՝ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի նախօրեին, Սկոպյեում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը։