Քննչական կոմիտեն մոտ 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր է գնել, որը թույլ կտա այսուհետ սոցցանցերն ավելի արագ մոնիթորինգի ենթարկել, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նշվում է, որ ծրագրի գնման համար պետական բյուջեից վճարվել է 28 մլն 326 հազար դրամ, գնումը կատարվել է «Միկրորինգ» ՍՊԸ-ից։ Ծրագիրը կոչվում է «Մալտեգո»։
«Այս համակարգչային ծրագիրը տեղեկատվության հավաքագրման շատ հզոր համակարգ է։ Այն թույլ է տալիս սոցցանցային էջերում, էլեկտրոնային փոստի հասցեներում, հեռախոսների համարներով եւ ոչ միայն, որոնել ցանկացած տեղեկատվություն։ Այս ծրագրի միջոցով կարելի է որոշել նաև որոնվող անձի գտնվելու վայրը։ Այլ կերպ ասած՝ այս ծրագրով կարելի է համացանցի բաց աղբյուրներում հետախուզական միջոցառումներ անել, հայտնաբերել, թե, օրինակ, քանի հոգի է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «բռնության կոչ» տարածել և այլն»,- հայտնում է օրաթերթը։
Անխախտ քնի համար նախատեսված 5 մթերք
Քնի որակն ուղղակիորեն ազդում է մեր ինքնազգացողության և արտաքին տեսքի վրա։ Եթե մի քանի ժամ կողքից կողք եք թեքվում ու...