ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի հետ քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հարցը։
«Կարծում ենք, որ զորքերի հետքաշումն իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիաները։ Այստեղ համաձայնություն չունենք, գաղափար է, որը քննարկվում է»,- ընդգծել է Միրզոյանը։
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ փոխադարձ քայլերը դրական ազդեցություն կունենան հարաբերությունների կարգավորման վրա, բայց հիմնակա գործընթացը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն են։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցությունների սեղան։ «Գործի մեծ մասն արված է, և հիմա մեզ պետք է հանդիպել և պայմանավորվածություններին վերջնական ձևակերպումներ տալ»,- շեշտել է նախարարը՝ հավելելով, որ բանակցությունները տրամաբանական ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է Ադրբեջանի ղեկավարության քաղաքական կամքը։
Մանրամասները՝ տեսանյութում։