ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է դեկտեմբերի 19-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մասին։
«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը կօգտվի Ռուսաստանի նախագահի հրավերից և դեկտեմբերի 25-26-ը կժամանի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական նախաամանորյա հանդիպմանը, այնտեղ հնարավոր կլինի բարձրացնել բոլոր հետաքրքրող հարցերը։
Հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ասպեկտների վերաբերյալ մեր դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է և՛ Ռուսաստանի նախագահի, և՛ արտգործնախարարի կողմից»,- նշել Է Զախարովան։
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը հայտնել էր, որ մամուլից է իմացել Պուտինի՝ ԼՂ-ն Ադրբեջան ճանաչող հայտարարության մասին: Նա նշել էր, որ այդ հայտարարությունն, իր ընկալմամբ, հակասել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:
Մանրամասները՝ տեսանյութում: