Հայաստանը կարգելափակի առանց լիցենզիայի գործող արտասահմանյան առցանց կազինոների կայքերը։ Որոշումը հաստատել է կառավարութունը դեկտեմբերի 21-ի նիստում։
Ըստ որոշման՝ արգելվելու է օտարերկրյա պետություններում կազմակերպված ինտերնետ շահումով խաղերին կամ վիճակախաղերին մասնակցության հնարավորության ստեղծումը, ինչպես նաև այդ խաղերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում և «ԱՄ» դոմենային տիրույթում:
Այդ կայքերը ենթակա են լինելու արգելափակման ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և ժամկետներում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա։ Հանձնաժողովի կազմը, աշխատակարգը սահմանելու է վարչապետը: