Ականապատ տարածքների մասին հայտարարությունն ԱԱԾ-ն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով,
գրել է «Հրապարակ»-ը:
Թերթի տվյալներով՝ ԱԱԾ-ն ականապատ տարածքների մասին հայտարարությունը
տարածել է հունվարի 25-ին՝ վարչապետի այցելելությունից հետո, որտեղ նա լսել է տարեկան հաշվետվությունը:
Իր հայտարարության մեջ ԱԱԾ
հայտնել էր, որ առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով ադրբեջանական կողմին կփոխանցվեն ականապատ 8 նոր տեղեկամատյաններ, իսկ դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների: ԱԱԾ-ն մանրամասնել էր, որ վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել նոր տեղեկամատյաններ:
Բաքուն նոր նկրտումներով էր
արձագանքել ականապատ տարածքների քարտեզները տրամադրելու ՀՀ հայտարարությանը: