Քաղաքացիների 66,4%-ը (2023թ. հունվարին նմանատիպ հարցման արդյունքում՝ 54,1%) «բացարձակ» կամ «ավելի շուտ» չի վստահում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 29%-ը (2023թ. հունվարին համանման հարցման դեպքում՝ 33,6%)՝ «ամբողջովին» կամ «ավելի շուտ» վստահում է վարչապետին, տեղեկանում ենք «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչությունից, որը 2024-ի հունվարի 23-ից 26-ը 1101 քաղաքացիների շրջանում հարցում է իրականացրել։
Բնակչության միայն 13,4%-ն է համաձայն Փաշինյանի՝ նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությանը։ 34,2%-ը կարծում է, որ պետք է որոշ դրույթներ փոփոխել ՀՀ գործող Սահմանադրության մեջ, 38,1%-ի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։
Հարցվածների 49.8%-ը (2023թ. համանման կարծիք է ունեցել բնակչության 41.4%-ը) կարծում է, որ ներքաղաքական իրավիճակի լուծման համար ՀՀ-ում անհրաժեշտ են իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: 50,1%-ը կարծում է, որ ընտրություններ անցկացնելու կարիք չկա.
2023 թվականին նույն կարծիքին էր բնակչության 42,5%-ը։
Եթե առաջիկայում լինեն խորհրդարանական ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագրին» կողմ կքվեարկի հարցվածների 6,1%-ը, 23,1%-ը դժվարանում է պատասխանել, 25,8%-ը չի մասնակցի ընտրություններին։ 4,7%-ը կքվեարկի «Հայաստան» դաշինքի օգտին, 3,6%-ը՝ «Հանրային ձայն» կուսակցությանը, 2,9%-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքին, 1,5%-ը՝ «Բարգավաճ Հայաստանին»։
«Գոյ» թատրոնը կվերսկսի իր աշխատանքը
Արդարադատության նախարարությունը հաստատել է Արմեն Մազմանյանի անվան «Գոյ» ազգային փորձարարական արվեստի թատրոնի գործունեությունն 9 ամսով կասեցնելու անհիմն լինելը, հայտնում է...