Դատարանը թույլ չի տվել «Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) նախագահ Արմեն Աշոտյանին մարտի 6-ին մեկնել Բուխարեստ` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովին:
«Չեն ուզում երևի, որ Հայաստանից հնչի այլընտրանքային իրական կարծիք հայ ժողովրդի շահերի մասին և ճանապարհ են բացում ՔՊ-ին՝ անդամակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցությանը»,- հայտարարել է Աշոտյանը` մեկնաբանելով դատարանի որոշումը։
2022 թվականի նոյեմբերի 16-ին Աշոտյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։
Սիրիայից հայերի անվտանգ տարհանման հնարավորություն այս պահին չկա․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարել է, որ այս պահի դրությամբ Սիրիայից ՀՀ քաղաքացիների և հայերի անվտանգ տարհանման հնարավորություն չկա, իսկ Դամասկոսում...