Մարտի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախարարները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ կքննարկեն ՀՀ-ի՝ Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հարցը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ հանդիպումը փակ ձևաչափով է լինելու։ ԶԼՄ-ն հիշեցրել է, որ վերջին օրերին սա ՔՊ-ականների և Փաշինյանի 3-րդ հանդիպումն է: ՔՊ-ում օրակարգային թեման Եվրամիության անդամության թեկնածու դառնալն է, հավելել է թերթը։
Մարտի 5-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ անդամության թեկնածու դառնալու համար մտադիր է դիմել ամենաուշը մինչև աշուն։ Փետրվարի 29-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու ՀՀ պատրաստակամության մասին։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։