ՀՀ վարչապետի աշխատակազմը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին 2024 թվականին մեկ օրվա ընթացքում 2 անգամ դրամաշնորհային ծրագրով գումար է փոխանցել, հայտնել է «Ժողովուրդ»-ը։ Ըստ թերթի՝ առաջին դրամաշնորհի արժեքը կազմել է 731 մլն 763 հազար հարյուր դրամ, իսկ երկրորդինը՝ 16 մլն 500 հազար դրամ։
Ըստ թերթի՝ պետական բյուջեից միլիոններ ստացող այս ՊՈԱԿ-ից «ոչ մի օգտակար, հայրենանպաստ գործողություն չի եղել՝ նույնիսկ պաշտոնական ամփոփոգրերի տեսքով»։