ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգին մեղադրել է անգործության մեջ։
«Դուք գիտե՞ք՝ դեպք է եղել, որն օրենքով սահմանված է, մեր հրամանով պետք է համատեղ ՀՕՊ-ը միանար, բայց չի միացել: Եվ այսպիսի բազմաթիվ պատմություններ»,- խորհրդարանում ասել է Փաշինյանը։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ դեպքի մասին է խոսքը։
Նա հիշեցրել է, որ իր կուսակցության նախընտրական ծրագրում, որպես Հայաստանի անվտանգությունն ապահովող գործոններ, նշվել են հայ-ռուսական հարաբերությունները, ՀԱՊԿ-ը, Ռուսաստանի հետ համատեղ ՀՕՊ համակարգը։ «Ճիշտ եք ասում, գրել ենք, բայց ՀԱՊԿ-ն ասում է՝ չէ, ես չեմ գալիս ձեզ օգնելու, պայմանագիրը չի աշխատում»,- ընդգծել է վարչապետը։
Վարչապետը նշել է նաև, որ ՀՀ ռազմավարական գործընկերն Ադրբեջանին 3 միլիարդի զենք վաճառելու պայմանագիր է կնքել: «Եկեք նայենք 2013-2018 թվականներին Հայաստանը Ռուսաստանից ի՞նչ զենքեր է ստացել, Ադրբեջանը՝ ինչ զենքեր»,- ասել է նա:
Փաշինյանը հայտնել է, որ աշխարհում շատերը ՀՀ-ին զենք չէին վաճառում, քանի որ նա ՀԱՊԿ-ի անդամ է:
2018 թվականի ապրիլի 17-ին Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել էին Կովկասյան հավաքական անվտանգության տարածաշրջանում ՀՕՊ միացյալ տարածաշրջանային համակարգում ուժերի և միջոցների կազմի շուրջ։
Մանրամասները՝ տեսանյութում: