Ակադեմիական քաղաքն ապագայում ներառելու է 6 հիմանական կլաստեր, ծրագրի հայեցակարգը ներկայացնելիս ասաց ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։
Ըստ նրա՝ սա այն մոտեցումն է, որի մեջ ԿԳՄՍ նախարարությունը պատկերացնում է քաղաքի հետագա պատկերը։ Նա պատմել է, թե ինչ սկզբունքով են բաժանվելու կլաստերները։
Առաջինը դասական կլաստերն է, որտեղ առաջարկվում են հիմնականում հիմնարար գիտությունների ուղղություններով կրթություն և հետազոտություններ։
Երկրորդը բժշկական կլաստերն է, որտեղ բժշկական կրթություն ու կյանքի մասին գիտությունների ուղղությամբ հետազոտություններ կարվեն։
Երրորդը տեխնոլոգիական կլաստերն է, որտեղ տեխնոլոգիական կրթություն և, հիմնականում, կիրառական կրթության շուրջ հետազոտություն ու փորձարարական մշակումներ են արվելու։
Չորրորդը կրթական կլաստերն է, որտեղ կրթության ոլորտի հետազոտություններ կարվեն։
Հինգերորդն արվեստների կլաստերն է, որտեղ արվեստի ՀՀ-ում առկա կամ դեռևս ոչ առկա ճյուղերով կրթություն և հետազոտությունն է՝ ներառելով մշակութաբանության ոլորտը։
Վերջինն սպայական կլաստերն է, որտեղ ներքին և արտաքին անվտանգային ուղղություններով կրթություն, վերապատրաստումներ և հետազոտություններ են արվելու։
Մանրամասները՝ տեսանյութում։