Կառավարությունը պահուստային ֆոնդից 53,2 մլն դրամ (134, 6 հազար դոլար) դրամ է հատկացրել ՀՀ արտաքին հետախուզության ծառայությանը։ Որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 18-ի նիստում։
Ըստ նախագծի՝ գումարն անհրաժեշտ է ծառայության գործունեության ապահովումն իրականացնելու համար: Թե ինչ ոլորտների վրա է կենտրոնանալու նախարարության աշխատանքը, չի հայտարարվի։
2022թ. դեկտեմբերին կառավարությունը հավանություն էր տվել Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման նախագծին՝ որպես առանձին կառույց։ Այն վարչապետին ենթակա կառավարվող մարմին է։ 2023թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել էր Արտաքին հետախուզության ծառայության պետ: