Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի գործադիր տնօրեն Եվգենի Ռուգենաաթին, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:
«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ՝ նշելով, որ այն ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր, ում աջակցությամբ երկրում իրականացվում են առանցքային բարեփոխումներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում փոխվարչապետը ՀԲ պաշտոնյային է ներկայացրել կարևորագույն ոլորտների զարգացման կառավարության տեսլականը, մասնավորապես՝ անդրադարձել է կրթության, առողջապահության, կապիտալի շուկայի ոլորտներում առկա խնդիրներին ու նախատեսվող բարեփոխումներին: