Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, սահմանազատման գործընթացի դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող Բագրատ Սրբազանը համաձայնել է վարչապետի թեկնածու լինել, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ նա «ստիպված է համաձայնել, քանի որ այլ հնարավոր թեկնածուների շուրջ լայն կոնսենսուս չի ձևավորվել»։
ԶԼՄ-ին հայտնի է դարձել, որ վարչապետի թեկնածուների շարքում քննարկել են ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի և այլոց անունները։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։