Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:
Տեղեկացնում են, որ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մակրոնին շնորհավորանքների և բարեմաղթանքների, ինչպես նաև Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում իր ունեցած բացառիկ ներդրման համար:
Հունիսի 1-ին ավելի վաղ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: