ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հեռախոսազրուցի ընթացքում շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում Մոդիի գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքի հաղթանակի առիթով, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Կողմերը նաև քննարկել են Երևանի ևԴելիի երկկողմ օրակարգը և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։
«Զրուցակիցները կարևորել են 2019 թվականին Նյու Յորքում իրենց ունեցած երկկողմ հանդիպումից հետո Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության տեսանելի ընդլայնումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հնդկաստանի վարչապետն, իր հերթին, զորակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների կապակցությամբ: