Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում է Armenia Today-ի աղբյուրը։
Ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Այս մասին Armenia Today-ին հայտնել էր հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը՝ չմանրամասնելով Բաղրամյանի հրաժարականի պատճառները։
News.am-ի տեղեկություններով՝ երկու բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարականների որոշումը պայմանավորված է էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրների հարցով վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած լսումներով, ինչպես նաև էլեկտրաէներգետիկ ոլորտի պատասխանատուների նկատմամբ իշխանությունների դժգոհությամբ և անվստահությամբ: