Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
Նա նշեց, որ հրաժարականի պատճառներին չի տիրապետում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տերյանին ապրիլի 1-ին վերանշանակել էր փոխնախարարի պաշտոնին։
Հոկտոմբերի 10-ին հրաժարական էր տվել ՏԿԵՆ փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
Ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Ըստ ԶԼՄ-ների՝ երկու հրաժարականի որոշումները պայմանավորված են էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրների հարցով վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած լսումներով, ինչպես նաև էլեկտրաէներգետիկ ոլորտի պատասխանատուների նկատմամբ իշխանությունների դժգոհությամբ և անվստահությամբ: