Հայաստանը Մեծ Բրիտանիայի համար ռազմավարական գործընկեր է, ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի հետ հանդիպմանը հայտարարել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ Մարկ ՄըքԻննեսին, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել են բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և խմբի ներկայացոիցիչներ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Զարուհի Բաթոյանը, Մարիամ Պողոսյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը:
Նշվում է, որ Աղաջանյանը կարևորել է Հայաստանի և ՄԹ-ի միջև ռազմավարական երկխոսության հաստատումը՝ ընդգծելով, մասնավորապես, համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության, մարդու իրավունքների հարցերում:
«ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգություն և խաղաղություն հաստատելուն, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ուղղված սոցիալական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերին, ընդգծել միջազգային գործընկերների հետ երկարաժամկետ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՄըքԻննեսն, իր հերթին, կարևորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումը, բարեկամական խմբերի փոխայցերը: Նա տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում վերաձևավորվել է Հայաստանի հետ բարեկամական խումբը, որի ղեկավար է ընտրվել Հայաստանի բարեկամ Ջեսիկա Մորդենը:
ՀՀ ԱԺ-ից հավելել են, որ երկու երկրների միջև հարաբերությունների խորացման համատեքստում զրուցակիցներն ընդգծել են նաև «Բրիտանական ավիաուղիների» վերաբացումը:
Սեպտեմբերի 21-ին Մեծ Բրիտանիայի թագավոր թագավոր Չարլզ 3-րդը հայտարարել էր գլոբալ հարցերի շուրջ Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու մտադրության մասին։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին մարտին խոստացել էր աջակցել Հայաստանին՝ ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության սառեցման պատճառով ռուսական սպառնալիքների դեպքում։
2023թ․ նոյեմբերին Լոնդոնում ՀՀ դեսպանատուն էր բացվել։ 2023 թվականի նոյեմբերին Լոնդոնում կայացել էին հայ-բրիտանական վեցերորդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները, որոնց արդյունքում կողմերն ստորագրել էին 2023-2024 թվականների պաշտպանական համագործակցության ծրագիրը։