Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ հանդես է եկել տեսաուղերձով և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ևս մեկ անգամ կոչ է արել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։
«Պատիվ ունեմ միանալ Նյու Ջերսիում և ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը ոգեկոչողներին: Ես հպարտ էի ղեկավարել բանաձևի ներկայացումը, որով հաստատվում է Հայոց ցեղասպանության փաստը: Հատկապես հպարտ եմ, որ անցյալ տարվա դեկտեմբերին, տարիների աշխատանքից հետո, Սենատում բանաձևը միաձայն ընդունվեց»,-ասել է Մենենդեսը՝ միաժամանակ ընդգծելով, որ այս պատմական իրադարձությունը երբեք չէր լինի՝ առանց ամերիկահայ համայնքի աջակցության։
Կորգրեսականն ընդգծել է, որ այս տարի ԱՄՆ նախագահի վարչակազմը պետք է հետևի Սենատին` ճանաչելով այս ողբերգությունը այնպես, ինչպես եղել է. որպես ցեղասպանություն:
«Ցեղասպանությունը ճանաչելը անհրաժեշտ է, որպեսզի դրա կրկնվելը կանխվի: Ես կոչ եմ անում նախագահ Թրամփին միանալ մեզ, քանի որ մենք աշխատում ենք իրական իմաստ դնել «այլևս երբեք» բառերում»,-նշել է Մենենդեսը։
Հիշցնենք, որ 2019-ի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դապարտող բանաձևը: Բանաձևը հեղինակել էին Մենենդեսը և Թեդ Քրուզը : Այն հաջորդել էր Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձի ընդունմանը: