Հայ-թուրքական հաշտեցման հարցով առաջիկա հանդիպմանը կքննարկվեն Հայաստան-Թուրքիա սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցերը։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ նրա՝ Թուրքիայից եկող ակնարկներն առավելապես դրական են։
Միրզոյանը հայտարարեց, որ Անթալիայի համաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցը չի քննարկվել և չի քննարկվում։ «Հրավեր ուղարկվել է իմ ու Ռուբինյանի անունով, որոշում չկա այս պահին»,- նշեց Միրզոյանը։