Պատերազմից հետո լարվածությունը գնալով իջնում է։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Նա նշել է, որ աչտաքին քաղաքականության ասպարեզում իշխանություններն իրենց մարտավարությունն ունեն և գնում են հստակ ճանապարհով։ «Մենք մշատապես սպասել ենք, որ ԱՄՆ-ն հասցեական ինչ-որ բան կասի։ Միշտ կողմերին զսպվածության կոչ էին անում։
Հիմա ԱՄՆ պետդեպը կամ ԵՄ-ն ասում են՝ «Կոչ ենք անում դադարեցնել «հայկական ժողովրդավարության» հանդեպ ոտնձգությունները։ Այստեղ առանցքայինը «հայկական ժողովրդավարությունն է»,-նշեց Սիմոնյանը։
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի կողմից նախօերին ՀԱՊԿ գագաթնաժողովին հնչեցված հայտարարությանը նշեց. «Մենք ոչ մեկից չենք քաշվում, բարձրացնում ենք բոլոր խնդիրենրը, որոնք անհրաժեշտ են»։