• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Սեպտեմբեր 2023 19:46
  • 386.35
  • 413.47
  • 4
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Փաշինյանը Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու ցանկությունը բացատրել է Արևմուտքի և Արևելքի բախումների վտանգով

Արտաքին քաղաքական,
14 Սեպտեմբեր 2023 00:00
ShareShareShare
Наш Telegram
Փաշինյանը Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու ցանկությունը բացատրել է Արևմուտքի և Արևելքի բախումների վտանգով
telegram

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Երևանը ցանկանում է նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից, որպեսզի չհայտնվի Արևմուտքի և Արևելքի բախումների կենտրոնում։

«Եթե մենք ուզում ենք ունենալ անկախ, ինքնիշխան պետություն, իսկ մենք դա ուզում ենք, հարկավոր է այս հարցերի շուրջ ունենալ լուծումներ, զարգացումներ։ Կրկնում եմ՝ առավելագույնս խուսափելով՝ արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ բախումների կիզակետում հայտնվելուց և թատերաբեմ դառնալուց »,- ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք անկախություն ձեռք բերելը նշանակում է հեռանա՞լ այն հարաբերություններից, որտեղ Ռուսաստանը մոնոպոլիա ունի ՀՀ անվտանգության, էներգետիկ համակարգի, և մի շարք այլ բնագավառների հանդեպ։

Պատասխանելով հարցին, թե ռուսական խաղաղապահ առաքելության ձախողման պատճառը անգործունակությու՞նն է, Ուկրաինայի պատերազմով գերզբաղվածությո՞ւնը, թե՞ մտածված որոշում՝ խուսափելու Ադրբեջանին և Թուրքիային զայրացնելուց, վարչապետը նշել է․ «Գիտեք, կարծում եմ, երկու գործոններն էլ ունեն որոշակի դերակատարում, որովհետև Ուկրաինայի իրադարձությունների հետևանքով Ռուսաստանի հնարավորությունները փոխվել են, բայց մյուս կողմից կարծում եմ նաև կա երկրորդ գործոնը, որը Դուք նշեցիք: Թե առաջին, և թե երկրորդ գործոնը, իմ գնահատմամբ, առկա է»։

ՀՀ վարչապետը «խոցելի» է անվանել այն մոդելը, երբ Հայաստանը տարածաշրջանում իր հարևանների հետ խնդիրների դեպքում կդիմի այլ երկրների պաշտպանությունը։ «Այն մոդելը, որ մենք պրոբլեմներ կունենանք մեր հարևանների հետ և այդ պրոբլեմների մեջ մեզ պաշտպանելու համար կհրավիրենք ուրիշներին՝ խոցելի մոդել է»,- ասել է վարչապետը` նշելով, որ Երևանի ռազմավարությունը պետք է լինի «հնարավորինս նվազեցնել ուրիշներից կախվածությունը»։

«Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մեր հարաբերությունների հետ կապված այդտեղ մենք լիարժեք թափանցիկ ենք: Ի՞նչ խնդիրներ կան այդտեղ, ի՞նչ հարցեր. մենք դրա մասին խոսել ենք և շարունակելու ենք խոսել և՛ հրապարակային, և՛ աշխատանքային մակարդակներում: Այդ խոսակցությունը բխում է, իհարկե, Հայաստանի պետական շահերից, և մենք առաջնորդվում ենք Հայաստանի պետական շահերով: Ընդհանրապես, ես չեմ ուզում և չի կարող լինել այդպես՝ Հայաստանը որևէ կարգի պրոքսիի դերում դիտարկել: Հայաստանի Հանրապետությունը, իհարկե, շատ լուրջ անվտանգային խնդիր ունեցող երկիր է, բայց անվտանգային խնդիրների հասցեագրումը մենք տեսնում ենք ինքնիշխանության, անկախության ամրապնդմամբ: Եվ մենք ինչպես նախկինում, այսօր, վաղն ամեն ինչ անելու ենք մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր անվտանգությունն ապահովելու համար»,- ընդգծել է Փաշինյանը։

Միևնույն ժամանակ, ընդունելով Ռուսաստանից կախվածությունից հեռանալու անհրաժեշտությունը, Փաշինյանը նշել է, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու, մինչև արևմտյան երկրները ընկալվեն որպես Հայաստանին անհրաժեշտ լիակատար աջակցություն ցուցաբերող, գրում է թերթը։ «Եվրամիությունը և Միացյալ Նահանգները մեզ աջակցում են նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը հասցեագրելիս։ Բայց ես չեմ կարող ասել, որ այն օգնությունը և աջակցությունը, որ մենք ստանում ենք, բավարար է մեր խնդիրները և օրակարգերը սպասարկելու համար։ Բայց մյուս կողմից էլ, մենք ակտիվ աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ՝ մեր դիրքորոշումները նրանց ավելի հասկանալի դարձնելու և որպես արդյունք՝ ավելի մեծ աջակցություն ստանալու համար։»,- ասել է ՀՀ վարչապետը։

Սեպտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանը La Repubblica-ին տված հարցազրույցում «ռազմավարական սխալ» էր անվանել Հայաստանի անվտանգության կախվածությունը մեկ կենտրոնից։ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է՝ Փաշինյանին մեղադրելով անպատասխանատու լինելու և իր սխալների մեղավորներին գտնելու մեջ։ Ավելի ուշ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը և ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ հայտարարություններ են փոխանակել։ Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան «կոշտ նոտա» է ներկայացվել։

telegram
Tags: АрменияԱրևմուտք-ԱրևելքԲախումներՀարցազրույցՆիկոլ ՓաշինյանՌԴ

Առնչվող Նորություններ

Ադրբեջանի՝ Իտալիայի հետ զենքի շուրջ ձեռք բերված  պայմանագրերը սառեցվել են․ աղբյուր

Ադրբեջանի՝ Իտալիայի հետ զենքի շուրջ ձեռք բերված պայմանագրերը սառեցվել են․ աղբյուր

21 Սեպտեմբեր 2023 15:19

Ադրբեջանը մի քանի ամիս բանակցություններ է վարել Իտալիայի հետ սպառազինություն գնելու շուրջ, սակայն Արցախի նկատմամբ ագրեսիայի ֆոնին պայմանագրերն այս պահին...

Պեսկովն ասել է, որ կարևոր է շարունակել պայմանավորվածությունների իրականացումը Լեռնային Ղարաբաղում

Կրեմլը պատասխանել է ՀՀ ԱԽ քարտուղարի մեղադրանքներին Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հասցեին

20 Սեպտեմբեր 2023 14:56

Ռուսաստանը չի ընդունում նախատինքները Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործունեության համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է...

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ ժողովրդի ինքնիշխանությանը և անվտանգությանը. Բլինքենը շնորհավորել է Անկախության օրվա առթիվ

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

19 Սեպտեմբեր 2023 22:10

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որոնք խանգարում են խաղաղ կարգավորմանը։ «Միացյալ Նահանգները կոչ է անում...

Նման տեղեկության գոյությունը հիմքեր ունի․ Զախարովան՝ Արցախի իշխանություններին ԱՄՆ վերջնագրի լուրերի մասին

ՌԴ ԱԳՆ-ն ԼՂ-ում պատերազմական գործողության մասին իմացել է «սկսվելուց մի քանի րոպե առաջ»

19 Սեպտեմբեր 2023 17:31

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է այն տեղեկությունը, թե Բաքուն իբր «նախապես» զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում...

Բաքուն կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը․ ՀՀ ԱԳՆ

«Ադրբեջանն ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը»․ ՀՀ ԱԳՆ-ն է հանդես եկել կոչով

19 Սեպտեմբեր 2023 16:13

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել էթնիկ զտումների իր քաղաքականությունը,...

Երևանի օրակարգում Միութենական պետությանն անդամակցելու հարց չկա

ՀՀ-ն ԼՂ տարածքում վարչակարգ չի ստեղծել, ԼՂ-ում բանակ չունի․ ՀՀ ԱԳՆ

19 Սեպտեմբեր 2023 11:30

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացրած թեզերին՝...

Ավելին
  • Լուրեր
Հանրահավաք Հանրապետության հրապարակում (ուղիղ)

Հանրահավաք Հանրապետության հրապարակում (ուղիղ)

21 Սեպտեմբեր 2023 19:05
ՀՀ կառավարությունից արձագանքել են Արցախի ժողովրդի տեղահանության խնդրին

էկոնոմիկայի նախարարությունից արձագանքել են Armenia Today-ի հրապարակմանը

21 Սեպտեմբեր 2023 18:45
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հայտարարությամբ (ուղիղ)

ՀՀ-ում ԼՂ մոտ 40.000 ընտանիք տեղավորելու շուրջ աշխատանքներ են տարվել․ Փաշինյան

21 Սեպտեմբեր 2023 18:36
Ստեփանակերտը հայտնել է Եվլախում տեղի ունեցած հանդիպման մանրամասները

Ստեփանակերտը հայտնել է Եվլախում տեղի ունեցած հանդիպման մանրամասները

21 Սեպտեմբեր 2023 18:20
Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ է հանդես գալիս (ուղիղ)

Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ է հանդես գալիս (ուղիղ)

21 Սեպտեմբեր 2023 18:13
Բողոքի ակցիայի ժամանակ տուժած ընդդիմադիր պատգամավորը ուղիղ եթեր է դուրս եկել հիվանդանոցից

Բողոքի ակցիայի ժամանակ տուժած ընդդիմադիր պատգամավորը ուղիղ եթեր է դուրս եկել հիվանդանոցից

21 Սեպտեմբեր 2023 17:58
Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում փողոցներ են փակվել (լուսանկարներ)

Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում փողոցներ են փակվել (լուսանկարներ)

21 Սեպտեմբեր 2023 17:44
Տարադրամի փոխարժեքները մայիսի 26-ի դրությամբ նվազել են

Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 21-ին՝ ըստ ԿԲ տվյալների

21 Սեպտեմբեր 2023 17:31

Քաղաքացին փորձել է մեքենան քշել ցուցարարների վրա, որից հետո բախում է սկսվել

21 Սեպտեմբեր 2023 17:20
Ընդդիմությունը որոշել է նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց․ Իշխան Սաղաթելյան

Երևանում երեկ 28 անձ է ձերբակալվել․ ՔԿ

21 Սեպտեմբեր 2023 17:00
Հանրահավաք Հանրապետության հրապարակում (ուղիղ)
Հայաստան

Հանրահավաք Հանրապետության հրապարակում (ուղիղ)

21 Սեպտեմբեր 2023 19:05

Կարդալ
ՀՀ կառավարությունից արձագանքել են Արցախի ժողովրդի տեղահանության խնդրին
Տնտեսություն

էկոնոմիկայի նախարարությունից արձագանքել են Armenia Today-ի հրապարակմանը

21 Սեպտեմբեր 2023 18:45

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից արձագանքել են Armenia Today-ի հրապարակմանը, որով, հղում անելով մեր աղբյուրներին, գրել էինք, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը քննարկում...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ