Երևանի կողմից ականապատ դաշտերի նոր քարտեզների փոխանցմանը Բաքվի արձագանքն այս դրական քայլը վերածում է էսկալացիայի պատճառի, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի հայտարարությունը։
«Ցավոք, այս նախաձեռնությունն անմիջապես արժանացավ ադրբեջանական կողմի ծայրահեղ բացասական և հեգնական արձագանքին՝ զրոյացնելով վստահության ամրապնդման Հայաստանի ջանքերը, շարունակելով շահարկել այս թեման և Հայաստանի դրական քայլը վերածելով էսկալացիայի և բացասական հռետորաբանության, նշվում է X-ում (նախկինTwitter) նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը հիշեցրել է, որ որպես վստահության ամրապնդման միջոց՝ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել իր տրամադրության տակ եղած ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, որոնք ստացել էր Լեռնային Ղարաբաղի զինծառայողներից։ Նախարարությունը շեշտում է, որ առաջնորդվելով մարդասիրական նկատառումներով՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներից ճշտումներ անելու միջոցով Հայաստանը նոր քարտեզներ է պատրաստել՝ դրանք Ադրբեջանին փոխանցելու նպատակով։
Հունվարի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով ադրբեջանական կողմին կփոխանցվեն ականապատ 8 նոր տեղեկամատյաններ: ԱԱԾ-ն ընդգծել էր, որ Հայաստանը նախկինում հրապարակայնորեն և աշխատանքային մակարդակով հայտարարել էր, որ իր տրամադրության տակ չունի ավելի որակյալ քարտեզներ, իսկ արդեն փոխանցված տվյալներն ստացվել են Լեռնային Ղարաբաղի զինվորական անձնակազմից։
Հունվարի 26-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանից պահանջել էր «բոլոր ականապատ տարածքների» ճշգրիտ քարտեզները։ Բաքուն հրաժարվել էր Երևանի որոշումը համարել «որպես վստահության ամրապնդման միջոց»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել էր այն բանում, որ բոլոր այն քարտեզները, որոնք նախկինում տրամադրել էր, անօգուտ են և թերի։
Լ