«Երկիրը վերահաս աղետից փրկելու մեր ջանքերը, ցավոք սրտի, լուրջ արդյունքների չհանգեցրին, և «մարտնչող տգետների» իշխանությունը մի իսկական աղետ բերեց մեր ժողովրդի և մեր երկու հանրապետությունների գլխին»։ Այս մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպած համաժողովում։
Ըստ նրա՝ հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները չլուծեցին ոչ մի խնդիր և ճգնաժամ շարունակում է չհաղթահարված մնալ։ «Թեև ՀՀԿ-ն՝ ի հեճուկս գործող վարչախմբի, վերականգնեց իր խորհրդարանական կարգավիճակը, բայց խորհրդարանում ներկայացված լինելը մեր համար վերջնանպատակ չէր։ Ուստի՝ պատեհ պահին մենք պատարաստ կլինենք շարունակել պայքարը բացառապես խորհրդարանից դուրս»,- հայտարարեց Սարգսյանը։
«Անարդար է, երբ պատերազմի մունետիկ և պարտության պատճառ կապիտուլյանտն իր աղոտաբեր քաղաքականության համար չի պատժվել, և չի արժանացել հետպատերազմյա շոկը չհաղթահարած մեր ժողովրդի անեծքին»,- ընդգծեց երրորդ նախագահը։