Երգիչ Մհեր Մեսրոպյանը, ով հայտնի է որպես Մհեր Արմենիա, հայտարարել է վարչապետի հրաժարականի պահանջով հացադուլ սկսելու մասին:
«Ես հացադուլ եմ սկսում հանուն մեր ազգի, որպեսզի մենք արթնանանք, հասկանանք, թե ինչ է կատարվում։ Հացադուլի նպատակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Հացադուլը կավարտվի այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա», – ասել է երգիչը տեսաուղերձով, որը ձայնագրվել է Մատենադարանի շենքի մոտ։
Երգչի խոսքով՝ հացադուլը շարունակությունն է այն շարժման, որը սկսվել է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Մհեր Արմենիան հայտարարել էր Շուռնուխ գյուղից դեպի Հանրապետության հրապարակ երթ սկսելու մասին։