Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հուլիսի 3-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 26,658-ի, հիվանդներից 15,036-ն արդեն բուժվել է, մահացել է 459 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 125 դեպք, ապաքինվել է 101-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 939 դեպք, մահացել է 15 մարդ, հիվանդներից 817-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 18,684 դեպք, 228 մարդ մահացել է, 10,425-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 202,284 դեպք, ապաքինվել է՝ 175,422-ը, գրանցվել է մահվան 5,167 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 232,863-ի, ապաքինվել է 194,098 մարդ, արձանագրվել է 11,106 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 661,165-ի, ապաքինվել է 428,978 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 9,683 դեպք։