Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հուլիսի 11-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 30,903-ի, հիվանդներից 18,709-ն արդեն բուժվել է, մահացել է 546 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 146 դեպք, ապաքինվել է 116-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 973 դեպք, մահացել է 15 մարդ, հիվանդներից 846-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 22,990 դեպք, 292 մարդ մահացել է, 14,093-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 210,965 դեպք, ապաքինվել է՝ 191,883-ը, գրանցվել է մահվան 5,323 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 252,720-ի, ապաքինվել է 215,015 մարդ, արձանագրվել է 12,447 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 713,936-ի, ապաքինվել է 489,068 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 11,017 դեպք։