Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները օգոստոսի 2-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 38,841-ի, հիվանդներից 29,557-ն արդեն բուժվել է, մահացել է 749 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 237 դեպք, ապաքինվել է 167-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 1,171 դեպք, մահացել է 17 մարդ, հիվանդներից 947-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 32,157 դեպք, 454 մարդ մահացել է, 26,474-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 231,869 դեպք, ապաքինվել է՝ 215,516-ը, գրանցվել է մահվան 5,710 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 306,752-ի, ապաքինվել է 265,830 մարդ, արձանագրվել է 16,982 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 845,443-ի, ապաքինվել է 646,524 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 14,058 դեպք։