Թեհրանն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին ու չի հանդուժի ագրեսիա իր սահմաններին կամ տարածքներում: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին:
Հոկտեմբերի 20-ին իրանական ԶԼՄ-ները հայտնել են Իրանի տարածքում ԼՂ հակամարտության գոտուց անօդաչու սարքերի կործանման և արկերի ընկելու մասին:
«Իրանն ուշադիր և ամենայն լրջությամբ հետևում է երկրի սահմանամերձ հատվածներում առկա լարվածությանը և, այս առնչությամբ հայտարարելով մեր երկրի տարածքում հակամարտող կողմերից ագրեսիայի անընդունելիությունը, լրջորեն նախազգուշացում ենք անում նրանց անհրաժեշտ զգուշավորության վերաբերյալ»,-ասել է դիվանագետը:
Դեսպանն ընդգծել է, որ Իրանը սերտ և լուրջ շփման մեջ է բոլոր կողմերի հետ: