Ոչ միայն Ագարակի տերմինալի գործունեության թույլտվությունն է դադարեցվել, այլև այլ մաքսային պահեստի գործունեություն, որը չի համապատասխանում Մաքսային կարգավորման մասին օրենքի համապապատասխան կարգավորումներին։
Կառավարության նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզում մաքսային պահեստների գործունեության դադարեցմանը։ Նա նշեց, որ այդ ամենը չի հետևել Սյունիքի իրադարձություններին, մաքսային պահեստներում ստուգումները վաղուց են իրականացվել։
Հարցին, թե ինչով կարող է ապացուցել, որ սա քաղաքական ճնշում չէ Մեղրիի քաղաքապետի նկատմամբ, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Հանրությանն էլ համոզելու կարիք չեմ տեսնում: Ես պատասխանեցի ձեր հարցերին, մեկնաբանեցի մեր գործողությունները: Իսկ տվյալ պահեստի տարածքում բեռնաթափվել են ապրանքները, մաքսազերծվել են, այս պահին այս գործողություններն իրականացվում են Մեղրիի մաքսային կետում, այնտեղ կա նաև այլ մաքսային պահեստ»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցի ժամանակ բողոքի ակցիա էր տեղի ունեցել։ Սյունեցիները փորձում էին խոչընդոտել նրա այցը համայնքներ, հնչել էին նաև հայհոյանքներ։ Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններին հաջորդել էին ձերբակալություններ։
Մանրամասները՝ տեսանյութում․