Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա ՝ բանակցելու իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Անթալիայում բանակցությունների ընթացքում նախատեսվում է շոշափել երկկողմ և միջազգային օրակարգի թեմաների լայն շրջանակ: Կքննարկվեն իրավիճակները Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Միջերկրական ծովում և Սևծովյան տարածաշրջանում», – ասվում է հայտարարության մեջ: