Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի գնդապետ Արման Մարալչյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ըստ աղբյուրի ՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պետի այցի նպատակն է քննարկել վրաց-հայկական պետական սահմանին վերաբերող հարցեր և երկկողմ համագործակցության ընդլայնումը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանային տարածքում առկա համագործակցությունն էլ ավելի խորացնելու հնարավորությունները:
Հանդիպմանը ներկա է եղել ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Նիկոլոզ Շարաձեն: