Ներկայումս բանակցություններ են ընթանում Հայաստանի կողմից Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի ականապատ դաշտերի քարտեզները հնարավորինս սեղմ ժամկետում փոխանցելու շուրջ, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Ականապատ դաշտերի քարտեզները կարճ ժամանակում Ադրբեջանին հանձնելու բանակցությունները շարունակվում են»,- Интерфакс Азербайджан-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Աքարը CNN Turk հեռուստաալիքին:
Նախարարը հավելել է, որ Թուրքիայի ԶՈՒ ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում ականազերծման հարցում ակտիվ աջակցություն են ցուցաբերում Ադրբեջանին: