Թուրքիայի խորհրդարանը օրենք է ընդունել Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատը մեկ տարով երկարաձգելու մասին, հաղորդում է РИА новости-ն:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ օրինագծում կարևորվում է Աղդամում թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեության շարունակումը, որը «ավանդ է ներդնում կողմերի միջև անվտանգության և վստահության մթնոլորտի ձևավորման գործում»:
Ադրբեջանում թուրք զինվորականների առաքելության ժամկետը երկարաձգվում է մեկ տարով՝ սկսած նոյեմբերի 17-ից։