Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ռուստամ Ղասեմին հայտարարել է, որ Իրանն ու Ադրբեջանը փնտրում են Ադրբեջանի տարածքով անցնող իրանական բեռնատարներին մաքսային վճարներից ազատման ուղիները: Այս մասին հաղորդում է Report-ը:
Իրանցի նախարարի խոսքով՝ Ադրբեջանի կառավարության ղեկավարի տեղակալ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է այդ հարցը։
Երկրների ներկայացուցիչները քննարկել են նաև տնտեսական և առեւտրային կապերի ընդլայնման, ինչպես նաեւ տրանսպորտային կապերի պարզեցման հնարավորությունները: Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարարը խոստացել է բարձրացնել Ադրբեջանի տարածքով իրանական բեռնատար ավտոմեքենաների ուղեվարձի չեղարկման թեման:
Ադրբեջանի կառավարության փոխղեկավարի խոսքով ՝ մոտ ժամանակներս երկրների միջեւ կարող է ընդլայնվել համագործակցությունը էներգետիկ ոլորտում, ներառյալ նավթագազային ոլորտում համատեղ նախագծերը: