«Հյուսիս – Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարությունը և դրան Հայաստանի միացումը Հանրապետությունը կդարձնի տարածաշրջանում կարևոր լոգիստիկ հանգույց և կհեշտացնի արտաքին շուկաներ դուրս գալը: Այդ մասին ասված է «Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» զեկույցում, որը հրապարակվել է նոյեմբերի 30-ին Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից:
ԵԱԶԲ — ի զեկույցում ասվում է, որ «Հյուսիս-Հարավ» միջանցքի հայկական հատվածը ներկայումս գտնվում է ավարտի փուլում: Այն պետք է Հայաստանը կապի Իրանի հետ, իսկ հյուսիսից կարող է լրացվել Քվեշեթի-Քոբի նոր 23 — կիլոմետրանոց հատվածով, ներառյալ Վրաստանի տարածքով անցնող 10-կիլոմետրանոց թունելը։
«Որպես ռուս-վրացական Վերին Լարս անցակետի ուղղությամբ գոյություն ունեցող ճանապարհի փոխարինող թունելը Հայաստանի Հանրապետության համար տրանսպորտային-հաղորդակցական հնարավորությունների զարգացման և արտաքին շուկաներ նրա ապրանքների մուտքի նոր հեռանկարներ կբացի», — նշել են զեկույցի հեղինակները:
Զեկույցում նաև նշվում է, որ ներկայումս Իրանի և Ռուսաստանի միջեւ բեռների հիմնական տարանցումն անցնում է Ադրբեջանի տարածքով, իսկ իրանական ապրանքների մուտքը Եվրոպա իրականացվում է Թուրքիայի միջոցով: Հայաստանի օգնությամբ միջանցքի գործարկումից հետո Իրանը կարող է դիվերսիֆիկացնել իր բեռների մատակարարման լոգիստիկան և՛ Ռուսաստան, և՛ Եվրոպա։