Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասի իրադրությունը: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն, նախարարների հանդիպումը կայացել Է Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երկկողմ առանցքային հարցերի շուրջ քննարկում են ունեցել, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային ուղիներում երկու երկրների ջանքերի համակարգումը, ներառյալ Անդրկովկասում իրադրության հետագա կայունացումը», – ասված է հաղորդագրության մեջ:
Քննարկվել է նաև բոսնիական կարգավորմանն աջակցելու նպատակով համատեղ քայլերի հնարավորությունը, մտքեր են փոխանակվել Սիրիայի, Լիբիայի, Ուկրաինայի վերաբերյալ։