Իրանական ընկերությունները փոխում են դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների երթուղին։
Իրանի գյուղատնտեսական միության ղեկավար Սեյյեդ Ռեզա Նուրանին հայտնել է, որ արտահանումը կիրականացվի Կասպից ծովով ծովային տրանսպորտի միջոցով՝ ցամաքային ճանապարհի փոխարեն Ադրբեջանի տարածքով։
«Արտահանվող մրգերի և բանջարեղենի նկատմամբ ադրբեջանական մաքսատան դանդաղ աշխատանքի պատճառով այն փոխարինվում է Կասպից ծովով անցնող ուղղությամբ, որը և՛ էժան է, և՛ ավելի արագ»,- նրա խոսքը մեջբերել է Fars գործակալությունը: Նուրանի խոսքով՝ «դեպի Ռուսաստան մրգերի և բանջարեղենի արտահանման համար գործարկվել են Ամիրաբադ, Անզալի և Աստարա նավահանգիստները»:
Նա հավելել է, որ «ավելի վաղ Ադրբեջանի տարածքով ապրանքները հասնում էին նշանակման կետ հինգ-վեց օրում, սակայն ադրբեջանական մաքսակետում առկա թրաֆիկի պատճառով դրանք ընթանում են ինը-տասը օր, այն դեպքում, երբ նոր երթուղին թույլ է տալիս ժամանակը կրճատել մինչև ութ-ինը օր»:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու այդ երթուղին նախկինում չի օգտագործվել, գյուղատնտեսական միության ղեկավարը նշել է, որ «կա խնդիր, որը կապված է սառնարանում կոնտեյներների պակասի հետ»: