Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հադրութում ադրբեջանական հատուկ նշանակության ուժերի տեղակայման մասին է հայտարարել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Հադրութում տեղակայված զորամասում տեղակայված են նոր զորամիավորումներ, կոմանդոյի ուժեր։ Կոմանդոյի ուժերի ստեղծումը մեզ համար նորամուծություն է», – հայտարարել Է Ալիևը՝ ելույթ ունենալով զորամասի բացմանը։
Նրա խոսքով՝ բրիգադները պատրաստ կլինեն կատարել ցանկացած ռազմական առաջադրանք։ Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ «նման բրիգադներ շատ կլինեն»։
Հիշեցնենք, որ Հադրութը ադրբեջանական զորքերի կողմից բռնազավթվել էր 2020թ. աշնանը Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում։