Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են միջազգային օրակարգի արդիական հարցեր, ներառյալ Անդրկովկասի իրադրությունը, սիրիական և լիբիական կարգավորման հարցերը։ Քննարկվել են նաեւ Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը երաշխավորող իրավաբանորեն ձեւակերպված պայմանավորվածությունների մշակման՝ ավելի վաղ հնչեցված առաջարկները:
Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի հարցերին։
Նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները։