Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը փետրվարի 1-ին հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, ով պաշտոնական այցով ժամանել է Անկարա:
Anadolu գործակալության փոխանցմամբ՝ նախարարները երկկողմ բանակցություններ են անցկացրել, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում պատվիրակությունների մասնակցությամբ: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Թուրքիայի կառավարության մամուլի ծառայությունն իր հերթին հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին ընդունել է նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: