ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի կողմից 8 հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք ։ Այս մասին հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ 2020թ. դեկտեմբերի 2-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է 146 մարդ, որոնցից 127-ը՝ հայկական կողմին և 19-ը՝ ադրբեջանական:
«Անշուշտ, մենք կարևոր ենք համարում զուգահեռաբար ջանքեր գործադրել հակամարտության ընթացքում անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ և կաջակցենք դրան ինչպես ազգային, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,- ընդգծել Է Զախարովան։
Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված 8 հայ զինծառայողներ փետրվարի 7-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ վերադարձվել են Հայաստանին:
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները: Նրանք են Սարգիս Տարզյանը, Վարդգես Բալայանը, Արմեն Պետրոսյանը, Արթուր Բաբայանը, Հմայակ Սարգսյանը, Գուրգեն Գալոյանը, Գրիգոր Կյուրեղյանը և Վաղարշակ Մալոյանը։